Վայ, մամա ջան
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | կատակերգական |
Թվական | 2016 թվական |
Պրեմիերա | 2016, մայիսի 6 |
Լեզու | Հայերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Հայրապետյան |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Հայրապետյան |
Դերակատարներ | Դավիթ Հակոբյան և Կարինե Ջանջուղազյան |
Տևողություն | 1 ժամ 41 րոպե |
«Վայ, մամա ջան», 2016 թվականին լույս տեսած հայկական կատակերգական ֆիլմ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 6-ին՝ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրադարձությունները տեղի են ունենում մի հիվանդանոցում, որտեղ մեկնարկում է 5-րդ միջազգային բժշկական համաժողովը՝ Հայաստանում գտնվող 120 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկներից մեկը հանկարծակի իմանում է իր ապօրինի որդու մասին, ով պատահականորեն ցավազրկողի փոխարեն թմրանյութ էր ընդունել։ Թմրանյութի ազդեցությամբ նա կոտրում է հիվանդանոցի տնտեսուհու ձեռքը։ Շփոթմամբ նույն թմրանյութից էր ընդունել նաև հիվանդանոցի հիվանդներից մեկը, որը հանկարծակիորեն սկսում է մերկանալ և վազել ամբողջ հիվանդանոցով մեկ։
Իրադարձությունները դասավորվում են այնպես, որ մերկ հիվանդը հայտնվում է այն սենյակում, որտեղ ընթանում է միջազգային բժշկական համաժողովը։ Սկսվում է խառնաշփոթ մի պատմություն[1]։
Նկարահանումներ և ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վայ, մամա ջան»-ի նկարահանումները մեծ մասամբ տեղի են ունեցել ռեժիսորի ծննդավայր Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում։
Ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Դանիելյանի դերակատարությունը մեկնաբանել է այսպես[2].
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արման Նավասարդյան
- Դավիթ Հակոբյան
- Սերգեյ Դանիելյան
- Կարինե Ջանջուղազյան
- Գագիկ Մադոյան
- Տաթև Ղազարյան
- Ալլա Սահակյան
- Կարո Բալյան
- Անդրանիկ Էթեմեզյան
- Արմինե Պողոսյան
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ««Վայ, մամա ջան» ֆիլմի պրեմիերան վերջապես կայացավ». hraparak.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Mediamax. «Ինչպես է անցել «Վայ, մամա ջան» ֆիլմի պրեմիերան». bravo.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.